Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի Ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ Պատրիկ Կալվարը նախազգուշացրել է, որ երկիրը շարունակում է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների թիրախը լինել, գրում է France Pressse գործակալությունը: 

«Մենք գիտենք, որ ԻՊ-ը նոր հարձակումներ է նախապատրաստում` օգտագործելով  տարածաշրջանում իր գրոհայիններին, և ընտրելով ուղիներ, որոնք հեշտացնում են մեր երկիր մուտքը, գիտենք, որ Ֆրանսիան, անկասկած, թիրախավորված է»,- ասել է Կալվարը:

Պաշտոնյան նաև նախազգուշացրել է, որ գոյություն ունի «նոր տեսակի հարձակման» վտանգ` մարդաշատ վայրերում պայթուցիկ սարքերի կիրառմամբ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 130 մարդ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել