Lurer.com–ը գրում է.

Բազելի «Սանտ Յակոբ Պարկ» մարզադաշտում «Լիվերպուլն» ու «Սևիլիան» վիճարկեցին Եվրոպայի լիգայի գավաթը:

Իսպանական ակումբը մրցակցի նկատմամբ առավելության հասավ 3:1 հաշվով և դարձավ մրցաշարի հաղթող:

Դանիել Սթարիջը 35-րդ րոպեին խփեց հանդիպման առաջին գոլը, պատասխան արդյունավետ հարվածը 11 րոպե անց կատարեց Քևին Գամեյրոն, որից հետո դուբլ ձևակերպեց Կոկեն (64, 70):

«Սևիլիան» Եվրոպայի լիգայի գավաթը նվաճեց երրորդ անգամ անընդմեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել