Մոսկվայի արևելքում անհայտ անձը Մոսկովյան վարկային բանկի մասնաճյուղ է ներխուժել՝ պատանդ վերցնելով 6 մարդու:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ երկուսը բանկի աշխատակիցներ են, 4-ը՝ հաճախորդներ: Դեպքի վայր են մեկնել մեծ թվով ոստիկաններ:
Զինված տղամարդը փակվել է բանկի ներսում և որևէ պահանջ չի ներկայացնում:
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ հանցագործը ուժային կառույցների կողմից ոչնչացվել է:
Պատանդներից մեկի խոսքերով` տղամարդը իրեն պահել է հանգիստ, սպառնացել է ատրճանակով ու պայթուցիկով և գումար պահանջել։ Նա նաև նշել է, որ իրենց հենց հանցագործն է բաց թողել, ներսում պահելով միայն գանձապահին։ Այժմ սակրավորները զննում են տղամարդու դիակը` հնարավոր պայթուցիկը վնասազերծելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



