Tert.am-ը գրում է.
Շրի Լանկայի կենտրոնական հատվածում որոնում են 200 ընտանիքների, որոնք անհետացել են հորդառատ անձրևներից հետո առաջ եկած սողանքների հետևանքով:
«Փրկարարները փնտրում են 200 ընտանիքի և մտավախություն կա, որ նրանք թաղվել են Շրի Լանկայի 3 կենտրոնական գյուղերում ի հայտ եկած սողանքների տակ»,- Շրի Լանկայում Կարմիր Խաչի ներկայացուցչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Զինված ուժերի ներկայացուցչի խոսքով` 16 դի է հայտնաբերվել, ինչպես նաև մոտ 150 մարդ է փրկվել, որոնց հաջողվել է հաղթահարել սողանքները:
Սողանքները տեղի են ունեցել մայրաքաղաք Կոլոմբոյից 72 կմ հեռավորությամբ գտնվող Կեգալլա շրջանի մի քանի գյուղերում: Տարերային աղետների կառավարման կենտրոնի տեղեկությունների համաձայն` 114 տուն ավերվել է և ավելի քան 137 000 մարդ տարհանվել է անվտանգ տարածքներ:








