Մենք ապրում ենք մի երկրում, ուր՝
Ապառիկով կարաս գնես՝ կենցաղային տեխնիկա, ավտոմեքենա, տուն, շոր ու կոշիկ, նույնիսկ գերեզմանաքար ու ավտոմեքենայի ծիծակ համարներ:
Նախագահն ասում ա՝ հրեն, լի ու բոլ հող ա, ում պետք ա, թող գնա գրավի: Հավատացեք, ոչ մի երկրում չկա նման բան, նման հնարավորություն ոչ մեկի չի տրվում:
Բացառիկ շանս է տրված անուղեղներին հարստանալու. եթե այլ երկրներում մարդիկ կրթվում են, ինքնակրթությամբ են զբաղվում, ապա հայաստանում ինչքան անկիրթ ու բռի ես, ավելի ռեալ են շանսերդ հարստանալու:
Հայաստանն այն քիչ երկրներից է, ուր օլիգարխներն իրենց ուսերին են վերցրել ինչ ինչ ապրանքներ ներմուծելու ծանր բեռը ու ժողովուրդը չի մտածում ինչ ու ինչպես ներմուծի:
Հայաստանն այն հեքիաթային երկրներից է, ուր Թոմն ու Ջերրիին մուլտֆիլմի հերոսները կարևոր պետական պաշտոններ են զբաղեցնում:
Այն բարեգութների երկիրն է, ուր վճարովի սովորող ուսանողը կաշառք է տալիս չսովորելու համար:
Կարող ես կաշառել ՃՈ աշխատակցին, բուժքրոջը, բանկիրին, մի խոսքով համարյա բոլորին. է բա Վրաստանի պես, մեր ընկերներից մեկը ավտոմեքենա էր առել, մաքսակետում մի հատ բամբաներկա ու կոնյակ էր տվել մաքսավորներին, թե բա էս էլ Ձեզ մաղարիչ, որ ավտո եմ առել, թևերն ոլորել տարել էին բաժին, մի կերպ ենք բացատրել, որ Հայաստանում ուրախության մաղարիչ էլ կա, էդ կաշառք չի:
Մեր պետությունը մտածում ա, որ մենք լավ երկրում ապրենք. ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա:
Մի խոսքով մենակ պահանջելով չի, նախ եղածը գնահատենք )))