Գալիս է աշակերտը ուսուցչի մոտ ու ասում.
- Ուսուցիչ, ես հոգնել եմ, այնպիսի ծանր կյանք ունեմ, այնպիսի դժվարություններ ու պրոբլեմներ, ես միշտ լողում եմ հոսանքին հակառակ, այլևս ուժ չունեմ,… ի՞նչ անեմ:
Ուսուցիչը, պատասխանի փոխարեն կրակի վրա երեք միանման՝ ջրով լի աման դրեց: Մի ամանի մեջ գազար գցեց, մյուսի մեջ՝ ձու դրեց, իսկ երրորդի մեջ՝ սուրճի սերմեր լցրեց: Մի որոշ ժամանակ անց նա հանեց ջրից գազարն ու ձուն և բաժակի մեջ լցրեց երրորդ ամանից՝ սուրճը:
- Ի՞նչ փոխվեց, - հարցրեց նա աշակերտին:
- Ձուն և գազարը եփվեցին, իսկ սուրճի սերմերը լուծվեցին ջրի մեջ, - պատասխանեց աշակերտը:
- Ոչ,- ասաց ուսուցիչը, - դա միայն մակերեսային հայացք է: Հապա մի տես՝ պինդ գազարը եռման ջրի մեջ լինելուց հետո դառավ փափուկ և ենթարկվող: Նուրբ և հեղուկ ձուն դարձավ ամուր ու պինդ: Արտաքնապես նրանք չփոխվեցին: Ենթարկվելով միևնույն անբարենպաստ միջավայրի՝ եռման ջրի ազդեցությանը, նրանք փոխեցին միայն իրենց կառուցվածքը: Այդպես էլ մարդիկ են՝ ուժեղները կարող են թուլանալ այնտեղ, որտեղ նրբերը միայն ամրանում ու պնդանում են:
- Իսկ սո՞ւրճը, – հարցրեց աշակերտը:
- Օ, դա ամենահետաքրքիրն է: Սուրճի սերմերը ամբողջովին լուծվեցին՝ նոր, թշնամական միջավայրում, և փոխեցին այն՝ վերածելով հասարակ եռման ջուրը մի հոյակապ համեղ ընպելիքի: Կան հատուկ մարդիկ, ովքեր ոչ միայն հանգամանքներից կախված չեն փոխվում, այլ իրենք են փոխում հանգամանքները՝ վերածելով նրանց մի նոր ու գեղեցիկ բանի՝ իրավիճակից օգուտ և գիտելիք քաղելով:
Ուոլտեր Ռիչարդ Սիկկերտ «Ձանձրույթ» 1914