Panorama.am-ը գրում է.
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 92-ամյակին նվիրված ՝ մայիսի 22-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կկազմակերպվի բացօթյա համերգ:
«Թի Էմ Փրոդաքշն» ընկերության նախաձեռնությամբ Երևանի Արարատ Կոնյակի գործարանի հետ համատեղ կազմակերպվելիք համերգին ելույթներով հանդես կգան անվանի երաժիշտներ Լևոն Մալխասյանը, Արամոն, Տիգրան Համասյանը, Արտ Սինեմա անսամբլը, Սոնա Շիրոյանը և Հայկ Պետրոսյանը, համերգի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունների կատարումները:
Կազմակերպիչներն այս միջոցառման մեկնարկով նպատակ ունեն ամեն տարի նշել մեծն շանսոնյեի ծննդյան օրը՝ իր իսկ անվան հրապարակում:
Համերգը կմեկնարկի ժամը 20:00-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել