168.am-ը գրում է.
Սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրի 92-ամյակը Հայաստանում կնշվի բացօդյա համերգով: Ինչպես գրում է Արմենպրեսը, համերգը տեղի կունենա մայիսի 22-ին՝ ժամը 20:00-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Ելույթ կունենան անվանի երաժիշտներ Լեւոն Մալխասյանը, Արամոն, Տիգրան Համասյանը, «Արտ Սինեմա» անսամբլը, Սոնա Շիրոյանը եւ Հայկ Պետրոսյանը:
Համերգի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունների կատարումները: Այս միջոցառման մեկնարկով կազմակերպիչները նպատակ ունեն ամեն տարի նշելու մեծն շանսոնյեի ծննդյան օրը՝ իր իսկ անվան հրապարակում:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/05/18/638228.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



