Artem-Asatryan3Araratnews.am-ը գրում է.

Ազգային Ժողովում շարունակվում է քննարկվել Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան հաշվետվությունը:

Արտահերթ ելույթով հանես եկավ ՀՀ Աշխատանքի  եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա նախ նշեց, որ սոցիալական ապահովության ոլորտը միշտ եղել է ՎՊ վերահսկողության ներքո: Վերջինս իր նախարարության և ՎՊ համագործակցությունն արդյունավետ որակեց: «Ժամանակին կենսաթոշակների հետ կապված խնդիրներին, միտումնավոր կամ պատահական սխալներին, որոնք կային աշխատանքների մեջ, տրվել են համակարգային լուծումներ: Ինչ վերաբերում է ՎՊ-ի կողմից երկու մարզերում կատարված ուսումնասիրությանը, նշեմ, որ այս երկու մարզերում ուսումնասիրվել են կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստները, և այդ ուսումնասիրությունները մեր ամենօրյա աշխատանքն են: ՎՊ հաշվետվությունը քննարկվել է ՀՀ վարչապետի մոտ, որի արդյունքում ունեցել են հանձնարարականներ նախարարությունն ու մարզպետարանները: Հաշվետվության արդյունքում 3 տնօրեններ հեռացվել են աշխատանքից, 3-ը՝ ստացել խիստ նկատողություն, 11 պաշտոնյա նույնպես ստացել է խիստ նկատողություն»,- ասաց նա՝ անդրադառնալով Իշխան Զաքարյանի այն հայտարարությանը, թե սոցապ ծառայություններում կոռուպցիա կա:

Արտեմ Ասատրյանի խոսքով՝  խնդիրն այն է, որ կենսամակարդակի բարձրացման կամ ընտանեկան նպաստների մասով դեռևս չկա տեղեկատվական շտեմարան և այս ոլորտում դեռևս ռիսկեր կան: «Քանի որ անապահովության գնահատման համակարգը թույլ է տալիս սոցիալական աշխատողների միջոցով եզրակացության տրամադրում, ՎՊ հաշվետվությունը ցույց տվեց, որ հիմնականում իրենց աշխատանքը կրում է ֆորմալ բնույթ, դրա հետ կապված իրականացրել են անհրաժեշտ գործողություններ և օրենքով ամրագրել են այդ մարմինների գործունեությունը, որպեսզի այդ մարմիններում ընդգրկվեն ՀԿ-ներ և պետական մարմիններ, որոնք սոցիալական ոլորտում աշխատում են»,- հայտարարեց  նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել