Հետպատերազմական փուլում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են կերպարներից մեկին ընտրում ու այնպես աստվածացնում, որ մարդ վախենում է հարցնել՝ իսկ մնացածնե՞րը:
Այսօր մի տեղ աչքովս հոդված ընկավ, որ Ասկերանի ուղղությամբ եթե չլիներ գեներալ Վիտալի Բալասանյանի ներկայությունը, ապա.
Ոնց այս մարդկանց հասկացնենք, որ Վիտոն, ոնց իրեն սիրում են կոչել ղարաբաղում, անուն ունեցող գեներալ է, ով շատերի նման գնաց առաջնագիծ՝ իր պարտքը կատարելու:
Հենց միայն Ասկերանի ուղղությամբ կարելի է մի քանի տասնյակ անձնանց թվարկել, ովքեր իրենց խնդիրը գերազանց են կատարել՝ շարքայինից գեներալ, ժամկետայինից՝ կամավորական:
Վիտոյին այդքան ընդգծելով, դուք ոչ Վիտոյին եք լավություն անում, ոչ էլ առավել ևս՝ բանակին: Ես սա ասում եմ ոչ թե նրա համար, որ Վիտոյին չպետք է մեծարել (իրականում ինքը դրա կարիքը չունի), այլ չպետք է դա անել այն համեստ ու հանրությանը դեռևս ոչ հայտնի հերոսների հաշվին, ովքեր նոր պատմություն են գրում: