Panorama.am-ը գրում է.

Լոռու մարզի Ճոճկան համայնքում օրեր առաջ տեղացած կարկուտը վնասել է ցրտահարությունից փրկված պտղատու ծառերը:

«Մոտավորապես 15 տոկոսով վնասել է բերքը: Պտղատու ծառերի մասին է խոսքը՝ խնձորենի, բալենի: Ծիրանը ցրտահարվել էր վաղ գարնանը»,-Panorama.am-ին ասաց համայնքի ղեկավար Արկադի  Թամազյանը:

Գյուղացիների կրած վնասների վերաբերյալ այս պահին հստակ հաշվարկներ չկան:
Նախորդ տարի ամռանն այս գյուղը հավկիթի մեծությամբ տեղացած կարկուտի հետևանքով մեծ վնասներ էր կրել.  մի քանի րոպեում ոչ միայն ցանքատարածություններն էին ավիրվել, այլև ջարդվել էին Ճոճկան գյուղի գրեթե բոլոր տների տանիքները և պատուհանների ապակիները, դրսում կայանած ավտոմեքենաները:

Մայիսի 15-ին տեղացած կարկուտից տուժել են նույն մարզի Ծաթեր համայնքի մի քանի գյուղատնտեսներ:

«Մի 20 հեկտարանոց տարածքում է խփել: Մի քանի ֆերմերներ են տուժել: Կարտոֆիլի ցանքատարածությունները տուժել են մոտ 25-30 տոկոսով, բայց վերականգնվող են»,-ասաց Ծաթերի գյուղապետ Բագրատ Ղալայանը:

Նրա խոսքով, առավել շատ տուժել են դրսից բերված սերմացուի ցանքատարածությունները, քանի որ այդ հատվածներում բույսը բարձր ու փարթամ է եղել:  Ցեխի պատճառով գյուղացիները չեն կարողացել հողատարածք մտնել, բույսի վիճակին ծանոթանալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել