893Araratnews.am-ը գրում է.

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հայ շախմատիստներից հաղթանակ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը և Արման Փաշիկյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը: Միակ պարտությունը կրեց Հովհաննես Գաբուզյանը:

4,5 միավոր ունի Սամվել Տեր-Սահակյանը, 4-ական միավոր ունեն Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը: Առաջատարը 5,5 միավորով Իվան Սարիչն է:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Կոսովոյի Գժակովո քաղաքում: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 23-ին: Այն բաղկացած է 11 տուրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել