earthquake_190815Չինաստանի հարավում` Յուննան նահանգում տեղի է ունեցել 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Ռիա Նովոստին:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 0.48 րոպեին: Օջախը գտնվել է 15 կմ խորության վրա:

Դրանից հետո եղել են 3,1 մինչև 4,6 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ: Տուժածների և ավերածությունների մասին առայժմ տեղեկություն չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել