Armtimes.com-ը գրում է.
Այրվում է Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ գտնվող շենքի կտուրը: Ինչպես հայտնում է մեր թղթակիցը դեպքի վայրից, կրակը տարածվում է հինգ հարկանի շենքի կտուրի մի հատվածում:
Դեպքի վայր են ժամանել երկու հրշեջ անձնակազմեր: Փրկարարական մեքենաները դժվարությամբ են մոտեցել շենքին, քանի որ այնտեղ տանող ճանապարհները բակային են եւ նեղ:
Մեզ հայտնի է դարձել, որ հրդեհի մասին ահազանգել են բակի երեխաները: Բնակիչները հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չունեն:
Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/read/85701
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



