Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքի բնակիչը Facebook Live ծառայությունում ցուցադրել է իր կնոջ ծննդաբերությունը: Տեսանյութն արդեն դիտել է ավելի քան 25 հազար օգտատեր, հայտնում է CBC News-ը:
45 րոպե տևող հեռարձակաման ընթացքում ծննդասրահում գտնվող տղամարդը տեղի ունեցողը մեկնաբանել է և կատակել: Լսվում են նաև բուժքույրերի և բժիշկների ձայները:
Կինն ինքը հայտարարել է, որ չի իմացել ամուսնու պլանների մասին: Դա նրա համար եղել է հաճելի անակնկալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



