Tert.am–ը գրում է.
Իրանցի մոդել ամուսիններին հաջողվել է խուսափել քրեական հետապնդումից և փախչել ԱՄԷ-ի Դուբայ քաղաք, գրում է dailymail.co.uk-ը:
Պարբերականի փոխանցմամբ` Էլնազ Գոլրոխը և Համիդ Ֆադաեին Դուբայ էին փախել այն բանից հետո, երբ նրանց մեղադրել էին Instagram-ում հակամահմեդական լուսանկարներ տեղադրելու մեջ:
Զույգը ձերբակալվել էր, ապա գրավի դիմաց ազատ արձակվել: Նրանց Դուբայում գտնվելու հանգամանքը պարզ է դարձել, երբ ամուսնական զույգը քաղաքի հայտնի հյուրանոցներից մեկում մասնակցել են նորաձևության մրցանակաբաշխության արարողության և լուսանկար տեղադրել:
Տիկին Գոլրոխը Instagram-ում ունի ավելի քան 640000 հետևորդ, իսկ իր` Իրանում գտնվող գեղեցկության սրահի էջը ունի 210000 հետևորդ:
Իրանական լրատվամիջոցների համաձայն՝ երկրում մոդելների, լուսանկարիչների և դիմահարդարների դեմ արշավ է ընթանում սոցիալական ցանցերում «հակամահմեդական» ակտիվություն ցուցաբերելու համար:












