Հռոմի պապից ավելի կաթոլիկ մի՛ եղեք:
Քիչ առաջ մի բան հիշեցի, փորձեցի ստուգել: Բացեցի 2014 թվականի նոյեմբերի 12-ից սկսվող մամուլն ու սոցիալական ցանցերի գրառումներն ու սկսեցի կարդալ:
Հավանաբար հիշում եք, որ այդ ժամանակ, ԼՂՀ ՊԲ-ն ու ՀՀ ՊՆ ԶՈւ-ն ուսումնական համատեղ զորավարժանք էին իրականացնում Արցախի արևելյան սահմանամերձ գոտում, որի ընթացքում հակառակորդը խոցեց ուսումնական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռը, որն ընկավ երկու ռազմագծերի միջև գտնվող տարածքում, ավելի մոտ՝ հակառակորդի բնագծին և պայթելով՝ զոհվեցին բոլոր երեք օդաչուները:
Հենց հաջորդ րոպեից, ինչ հրապարակվեց այդ գույժը, հայտնվեցին մարդիկ, որ սկսեցին մեղադրել ու դատապարտել ղեկավարությանը, որ քայլեր չի ձեռնարկում՝ զոհված օդաչուների մարմինները դուրս բերելու ուղղությամբ: Եվ այդպես՝ ուղիղ 10 օր: Ինչ ասես, որ չասվեց, ինչ մեղադրանք ասես, որ չհնչեց, ինչ գնահատական ասես, որ չտրվեց:
Եվ նոյեմբերի 22-ին պաշտոնապես հայտարարվեց, որ բանակը՝ հենց առաջին օրից, պլանավորել ու կազմակերպել էր գաղտնի գործողություն՝ մարմինները հակառակորդի աչքի առջևից դուրս բերելու ուղղությամբ, որն էլ դեռևս նոյեմբերի 20-ին՝ հրապարակումից 2 օր առաջ, փայլուն իրականացվել էր՝ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՆՈՐ ԶՈՀԵՐԻ, միաժամանակ դուրս են բերվել ոչ միայն զոհված օդաչուների մարմինները, այլ նաև՝ ուղղաթիռի կարևոր մասերը: Ու ողջ հանրությունը սկսեց ցնծալ, մոռանալով, թե ինչ լուտանք ասես, որ այդ 10 օրվա ընթացքում չթափեցին ռազմական և քաղաքական իշխանությունների հասցեին: Ու ոչ ոք քաջություն չունեցավ հրապարակային հետ վերցնել իր՝ օրեր առաջ հնչեցրած անհիմն ու սխալ խոսքերը:
Ի՞նչ եմ ուզում ասել: Հիմա նայում եմ, թե ովքեր են անդադար խոսում ու քննադատում ԴԵՌԵՎՍ հակառակորդի ձեռքում գտնվող մի քանի մարտական դիրքի կորստյան թեմայով, տեսնում ես, որ գրեթե 100 %-ով նույն անձիք են՝ նույն գնահատականներով ու մեղադրանքներով:
Հիմա, երբ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ հայտարարվում է, որ այդ բլուրների համար ՆՈՐ ԶՈՀԵՐ չեն ուզում տրվեն՝ ուրեմն չե՛ն ուզում տրվեն: Դժվար չի հասկանալ, չէ՞…
Հ.Գ. Չեմ հասկանում՝ տեսնես քանի՞ մարդ է յոթ ամսական ծնվել ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10209877729487945&set=a.10202257060695988.1073741833.1474663336&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել