Կաննի Grand Hyatt Hotel Martinez հյուրանոցում հատուկ վարժեցված բազեները հայտնիների մոտից քշում են ճայերին: Ինչպես հայտնում է The Local պորտալը` թռչուններն արդեն անցել են իրենց պարտականությունների կատարմանը:

Հյուրանոցում ապրում է 5 թռչուն, որոնք վարժեցված են թռչելու շենքից 150 մ բարձրության վրա: Ճայերը տեսնում են գիշատիչներին և նրանցից հեռու են մնում:

Միաժամանակ, բազեները հյուրերի համար վտանգ չեն ներկայացնում: Իսկ ճայերը մարդկանցից չեն վախենում, քանի որ մարդիկ նրանց մշտապես կերակրում են: Արդյունքում՝ թռչունները հյուրերի հենց սեղաններից ուտելիքներ են գողանում` շուռ տալով բաժակները և անհարմարություններ ստեղծելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել