168.am–ը գրում է.

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կրկին խոսել է իր և «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի համեմատությունների մասին:
Պելեն խոսել է այն մասին, որ Մեսսիին կոչում են իր մականվամբ՝ արքա:
«Ես արքան եմ, Մեսսին վերջին 15 տարիների արքայազնն է: Ես չեմ կարող նրան արքա կոչել, որովհետև կա միայն մեկ արքա:
Ալֆրեդո դի Ստեֆանոն է եղել բոլոր ժամանակների լավագույն արգենտինացի ֆուտբոլիստը: Նա ավելի լավն է, քան Դիեգո Մարադոնան և Լեո Մեսսին»,- ասել է Պելեն:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/05/18/637816.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել