ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վետո կդնի այն օրինագծի վրա, որն ամերիկացիներին թույլ կտար հայց ներկայացնել Սաուդյան Արաբիայի դեմ` նրանց մեղադրելով 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասնակցության մեջ, հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն:

«Դժվար է պատկերացնել, որ նախագահը դա կստորագրի»,- ասել է նա:

Էռնեստը նաև նշել է, որ ամերիկյան վարչակազմն ավելի վաղ արդեն բողոքարկել է այդ օրինագծի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել