Եվ ի՞նչ:

Մի՞թե ներքին պառակտումները, կասկածամտությունը, վայ-հայրենասիրությունը ուժեղացնում են մեզ և մեր բանակը:

Մի՞թե փորձելով վարկաբեկել Հայրենիքին ծառայություններ մատուցած մարդկանց, մենք ծառայություն չենք մատուցում մեր թշնամիներին:

Մի՞թէ ոմանց մոտիկ դրսևորվող և հեռուն գնացող քաղաքական ճղճիմ ամբիցիաներով ենք ամրապնդելու մեր անվտանգությունը:

Արդյո՞ք այլախոհության դրսևորում է ազգի հպարտության, ինքնավստահության և հավաքական կամքի հետ խաղալը:

Արդյո՞ք կենսական հարցերում բազմակարծությունը վերածելով տարրակարծության, չենք զրկում մեզ ապրիլյան պատերազմի գլխավոր ձեռքբերումներից մեկից՝ Հայրենիքի ամբողջական գիտակցումից, անգամ բնազդային ու կենսաբանական մակարդակով:

Հիշեք, որ պատերազմը չի ավարտվել, տեղեկատվականը՝ հատկապես: Մեր արտաքին թշնամիները մեզ լրիվ բավարար են: Ներքին թշնամանքի շռայլությունը թողեք այն երանելի ժամանակներին, երբ արտաքինների հարցերը լուծենք ՄԻԱՍԻՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել