berkutAraratnews.am-ը գրում է.

Եվրամայդանի ակտիվիստների գնդակահարությանը մասնակցել են ՆԳՆ-ի «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման 23 մարտիկներ: Ըստ «Korrespondent.net»-ի, այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազության դատախազ Յանիս Սիմոնովը:

«Փաստացի 23 մարտիկ եւ 3 ղեկավար է եղել. «Բերկուտ»-ի հատուկ նշանակության գնդի հրամանատար Սերգեյ Կուսյուկը, որը հետախուզման մեջ է, «Բերկուտ»-ի հատուկ ջոկատի հրամանատար Դմիտրի Սադովնիկը, որը հետախուզման մեջ է, եւ «Բերկուտ»-ի հատուկ ջոկատի հրամանատարի տեղակալ Օլեգ Յանիշեւսկին, որը ձերբակալված է»,- ասել է Սիմոնովը:

Մայիսի 17-ին Կիեւում դատարանի առջեւ են կանգնել «Բերկուտ»-ի 5 մարտիկներ, որոնց մեղադրում են Եվրամայդանի ակտիվիստների սպանության մեջ:

Փետրվարին Եվրամայդանի ակտիվիստ Իվան Բուբենչիկը խոստովանել էր, որ 2014 թվականի փետրվարի 20-ին Կիեւում առաջինն է կրակել «Բերկուտ»-ի մարտիկների ուղղությամբ: Լվովն իր գործողությունների մասին պատմել է ռեժիսոր Վլադիմիր Տիխիի «Бранці» («Գերիները») փաստագրական ֆիլմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել