Հյուսիսային Կորեայում կալանավորված ռուսական «Էլֆին» զբոսանավի անձնակազմն իշխանություններից պահանջում է կես միլիոն դոլար, որպես բարոյական վնասի հատուցում: Այդ մասին հայտնում է REN TV-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ զբոսանավին հասցված իրական նյութական վնասը չի գերազանցում մի քանի հազար դոլարը: Ավելին վաղ, մայիսի 17-ին հայտնել էին, որ ձերբակալման ժամանակ «Էլֆին»-ի անձնակազմի վրա նետել են քարեր, աթոռակներ և շշեր: Զբոսանավի կապիտանի ավագ օգնական Սերգեյ Դոմովիդովի խոսքերով` Հյուսիսային Կորեայի ափային պահակությունը մարզիկներին դրել է լրտեսների տեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել