Ֆիզիկական ակտիվությունը կարող է կանխարգելել քաղցկեղի շատ տեսակների առաջացումըBarometer.am-ը գրում է.

Քաղցկեղի ամերիկյան ազգային ինստիտուտը հայտնում է, որ նոր մեծամասշտաբ հետազոտություններով հաստատվել է այն փաստը, որ ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է քաղցկեղի տասնյակ տեսակներով հիվանդանալու ռիսկը: 

Հետազոտությունը հիմնված է 19-98 տարեկան 1.44 միլիոն մարդու տվյալների ուսումնասիրման վրա: Դիտարկումները կատարվել են մոտ 11 տարի, որոնց ընթացքում հայտնաբերվել է նոր քաղցկեղային հիվանդությունների մոտ 187 հազար դեպք` ներառյալ շատ հազվադեպները:

Որպես արդյունք հաստատվել է, որ ֆիզիկական ակտիվության բարձր մակարդակը նվազեցնում է մի ամբողջ շարք չարորակ նորագոյացությունների զարգացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել