Արցախի ու ընդհանրապես միացյալ Հայաստանի ճակատագիրը միայն ու միայն Հայոց բանակի զինվորի ձեռքում է: Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ մեր բանակի շարքային դիրքապահ զինվորն ունակ է դառնալ ազգային հերոս: Իսկ հերոսներ հենց այնպես չեն դառնում, հերոսները նվիրական մարդիկ են: Մեր բանակի զինվորները նվիրական տղերք են, ամեն մեկը մի պայթող հրթիռ է Բաքվի նավթահորերի վրա: Որքան էլ ,,քաղաքակիրթ,, աշխարհը մեզ բանակցային սեղանների շուրջ փորձի համոզել, ստիպել, սիրաշահել ազատագրված տարածքների ու Արցախի հարցում, միևնույն է , մեր ,,վայրենի,, տղերքը կարող են սուս ու փուս դոշ դեմ տալ , նռնակ պայթեցնել, գրագետ ու դիպուկ հեռահար կրակով լուծել հարցեր, որոնց համար քաղաքացիական ղեկավարությունն ու դիվանագիտությունը տարիներով գլուխ է կոտրում: Փառք Հայոց բանակի զինվորին, հրամանատարին ով հենց հիմա, էս պահին մթության մեջ, անձրևի, կայծակի տակ դիրք ու սահման է պահում...Խաղաղ ու անկորուստ գիշեր մեզ Հայեր ջան, վաղվա օրը սկսենք բարի գործով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել