Ուկրաինան կմնա Եվրատեսիլ 2016-ի հաղթող, իսկ քվեարկության արդյունքները չեն վերանայվի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը` դիտարկելով մրցույթի արդյունքները վերանայելու պահանջով ստորագրահավաքը:
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում հաղթեց Ուկրաինան ներկայացնող Ջամալան`«1944» երգով: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Տարբեր երկրների ազգային ժյուրիից Հայաստանի ներկայացուցչին 12-ական միավորներ տվեցին Իսպանիան, Ռուսաստանը, Բուլղարիան, 11` Մալթան, 10-ական` Հունաստանը, Մոնտենեգրոն, 8` Կիպրոսը, 6` Լատվիան, 4-ական Բոսնիա Հերցեգովինան, Խորվաթիան, Լիտվան, Սլովենիան, Շվեդիա: Երկուական միավորներ Իվետա Մուկուչյանը ստացավ Ավստրիայից, Ֆրանսիայից և Իսրայելից, իսկ մեկ միավոր երգչուհուն շնորհեց Հունգարիան:
Հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության ընդհանուր արդյունքներով` Հայաստանը հայտնվեց լավագույն տասնյակում` զբաղեցնելով 7-րդ տեղը:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/847551/ukrainan-kmna-evratesli-haxtox-evropakan-herardzakoxneri.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել