Apple ընկերությունը Pegatron-ի և Foxconn-ի գործարաններին iPhone 7-ի 3 տարբերակների հավաքման պատվեր է ուղարկել: Այդ մասին հայտնում է Mobipicker-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին:

Հաղորդվում է, որ բացի սովորական iPhone 7 և 7 Plus մոդիֆիկացիաներից՝ Apple-ը կթողարկի iPhone 7 Pro (կամ Plus Premium): Առայժմ հայտնի չեն այդ մոդելների տարբերությունները, միայն գուշակություններ կան: Այսպես, iPhone 7-ը կարող է ունենալ 4․7 դյույմ անկյունագծով դիսփլեյ, իսկ iPhone 7 Plus-ը՝ 5․5 դյույմ: Հնարավոր է՝ Pro տարբերակն ավելի մեծ դիսփլեյ ունենա՝ 5․7 դյույմ:

Pro մոդիֆիկացիան նաև կարող է ունենալ կրկնակի տեսախցիկ, OLED-դիսփլեյ, Smart Connector պորտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել