Այս օրը սովորաբար առատ է լինում տարաբեւեռ տեքստերով: Ոմանք խոսում են փառապանծ ու հաղթանակած, ոմանք էլ՝ կոռումպացված ու զինվորի կյանք խլող բանակի մասին: Բոլորն էլ մասամբ ճիշտ են, քանի որ նկարագրում են մեդալի երկու տարբեր կողմերը: Ու էս պարագայում շատ կարեւոր գիտակցում է, որ բանակը նաեւ մեզնից յուրաքանչյուրն է, ու ընտանիքներից յուրաքանչյուրն իր փոքրիկ ներդրումն ունի այնտեղ: Երբ յուրաքանչյուրս հպարտ կլինենք մեզնով, երբ ուրիշներն էլ հպարտ կլինեն մեզնով, բանակն էլ կդառան այն, ինչ այդքան ուզում ենք: Ինձ ու իմ ընտանիքի համար էս պահին բանակի արտացոլումը մի մարդու մեջ է, ու երբ ես գիտակցում եմ, որ բանակը նա է, նաեւ նա, ինձ ապահով ու վստահ եմ զգում: Շնորհավոր տոնդ, զինվոր, կրտսեր եղբայր, իմ միս ու արյուն, պարոն մայոր:) — с Tevosyan Samvel.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: