Tert.am-ը գրում է.
ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի  ընթացքում համաձայն ՀՀ կառավարության հանձնարարականի քննարկվել են պետական միջոցների և կադրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ու օպտիմալացման, պետական ծախսերի տնտեսման անհրաժեշտությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների համատեքստում  պաշտպանական բարեփոխումների շարունակական իրականացումն այլընտրանք չունի:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Հաշվի առնելով նախկինում կատարված արդյունավետ աշխատանքի հսկայական փորձը, բարեփոխումները կշարունակվեն այդ հիմքի վրա: Շ

Մասնավորապես բարեվարքության ամրապնդում, կադրային ու ծախսային քաղաքականության գործընթացի բարելավում, այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետության բարձրացում, բյուջետային միջոցների արդյունավետ պլանավորում ու կառավարում: Ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և ողջ գործընթացի խիստ վերահսկման անհրաժեշտությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել