Newmag.am-ը գրում է.
Ջեյմս Փոլքը եղել է հենց այն նախագահը, ում ղեկավարման ժամանակահատվածում ԱՄՆ-ը դուրս է եկել Խաղաղ օվկիանոս: Փոլքը հաղթել է ամերիկա-մեքսիկական պատերազմում, հենց նա է ամերիկյան դարձրել Կալիֆոռնիան, գրավել հսկայական տարածքներ, որոնց վրա հետագայում կազմավորվել է ևս 8 նահանգ, ինչի շնորհիվ Ատլանտյան օվկիանոսի ափին ստեղծված երկիրը 70 տարի անց դարձավ նաև խաղաղօվկիանոսյան գերտերություն:
Փոլքի նվաճումները դարձել են այն հիմքը, որի վրա ձևավորվել են ԱՄՆ այսօրվա ցամաքային սահմանները Մեքսիկայի և Կանադայի հետ:
Փոլքի բոլոր ճառերը, ուղերձները, նույնիսկ հրամանները պատրաստել է կինը, որը քաղաքացիական պատերազմի ժամանակ ճակատագրական դերակատարում է ունեցել՝ իր տունը տրամադրելով հակամարտող կողմերին բանակցությունների համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
