vostikanutyunAraratnews.am-ը գրում է.

Մայիսի 16-ին, ժամը 10-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երևանի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել օտարերկրյա քաղաքացու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 16-ին, ժամը 16.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 5/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 16-ին, ժամը 06.45-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 61 շենքի մոտ իրար են բախվել «ԳԱԶել» միկրոավտոբուս և «Ռենո» մակնիշի ավտոմեքենա:
«Ռենո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 16-ին, ժամը 23.30-ին, «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զ. Սարկավագի փողոցում կտրուկ արգելակելու հետևանքով գլխով հարվածել է ղեկին և մարմնական վնասվածքով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 16-ին, ժամը 18-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 16-ին, ժամը 20-ի սահմաններում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան 136-րդ կմ-ին, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել