Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Europe1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ փախստականների հոսքի կարգավորման մասին ԵՄ-ի ու Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնագիրը եղել է անհրաժեշտ, արդար, ինչի համար էլ այն պետք է իրագործվի:
Օլանդը հայտարարել է, որ մտադիր է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ անձամբ հետևել այդ համաձայնագրի պայմանների կատարմանը: «Դա արդար պայմանագիր է, որը Թուրքիային հնարավորություն է տալիս իր մոտ պահելու փախստականներին, որպեսզի նրանք չգան այստեղ, որպեսզի նրանց ընձեռի արժանի կենսապայմաններ:
Դա նաև հնարավորություն կտա Եվրոպա փոխադրվել նրանց, ովքեր ունեն ապաստանի իրավունք: Թուրքիան ԵՄ-ի հարևան երկիրն է, որտեղ կա 2.5 միլիոն փախստական, և ԵՄ-ի ու Թուրքիայի միջև պայմանագիրը պահանջարկված է, իսկ Թուրքիան ֆինանսական օգնությունը կարող է ստանալ բոլոր պայմանները կատարելու դեպքում»,- ասել է նա:



