Գիշերը Ջաբրաիլում զոհված 20-ամյա Խաչիկն աչքի էր ընկել ապրիլյան պատերազմում. մանրամասներYerkir.am-ը գրում է.

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող, 20-ամյա Խաչատուր Հարությունյանը Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղից էր, ընտանիքի միակ արու զավակը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Լուսաղբյուրի գյուղապետ Սամսոն Բարսեղյանը: Վերջինիս խոսքով` ընտանքիը սոցիալապես ծանր վիճակներում էր գտնվում: Խաչատուրը սովորում էր Գյումրու տնտեսագիտական համալսարանում, գյուղապետի խոսքով` խելոք, աշխատող երեխա էր: Նա պետք է զորացրվեր հունվարին: Yerkir.am-իտեղեկություններով` Խաչատուրը ծառայում էր Ջաբրաիլում և աչքի էր ընկել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ:

Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ-ն հայտնել էր, որ այս գիշեր հակառակորդի կողմից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավարևելյան (Հադրութ) և արևելյան (Մարտունու) ուղղություններով: Հատկանշական է, որ ադրբեջանական զինուժը առաջնագծում իրադրության ապակայունացման և սադրիչ գործողությունների էր դիմում Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների ջանքերով կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների նախագահների հանդիպման ընթացքում, ինչի հետեւանքով հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկում մայիսի 17-ին` ժամը 00:50-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Խաչատուր Վարդանի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել