Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից և կառույցին Թուրքիայի միանալը կդառնա Եվրոպական միության զարգացման համար վատագույն սցենար՝ հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Le Monde-ի հետ հարցազրույցում։

«Ես կտրականապես դեմ եմ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն։ Վատագույնը, որը կարող է տեղի ունենալ, Brexit-ն է և Թուրքիայի մուտքը, դա վիթխարի սխալ կլինի»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

Նախկին նախագահը նաև քննադատել է միգրացիոն համաձայնագիրը, որը կնքվել է ԵՄ-ի և Թուրքիայի միջև։ Նրա կարծիքով՝ Եվրոպան չի կարող վստահել թուրքական իշխանություններին, որոնք գնալով ավելի ու ավելի են հակվում ավտորիտար ռեժիմի։

Ավելի վաղ Սարկոզին հայտարարել էր, որ ԵՄ-ին Թուրքիայի միանալու հեռանկարը հակասում է առողջ մտքին, և որ Ռուսաստանն այդ դեպքում ավելի եվրոպական է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել