2. Ադրբեջանը սահմանային սադրիչ գործողություններով ու երկրի ռազմաքաղաքական ղեկավարության մակարդակով արվող ամենօրյա ռազմական հռետորաբանությամբ հրաժարվում էր 1994-1995թթ. պայմանագրերից, բայց երեկ ստիպված եղավ հաշվի նստել դրանց իրողության և ուժի հետ:
3. Հրապարակված տեղեկատվությունից ելնելով, ենթադրում եմ, որ Ադրբեջանին այս անգամ իսկապես թափ են տվել` հասկացնելով երկու կարևոր սկզբունք` Ղարաբաղի հարցում ներկա իրավիճակով ոչինչ չի կարող փոխվել և ամենակարևորը` մտքով հանկարծ չանցնի ռազմական ճանապարհով փորձել լուծել խնդիրը։
4. Քաղաքականության ու դիվանագիտության մեջ կարևոր են ժեստերը, որոնք հուշում են տվյալ իրավիճակում տեղի ունեցող կարևոր, բայց շատ դեպքերում աննկատ երևույթների մասին։
Նայելով Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի դեմքին պարզ է դառնում, որ հանդիպման ժամանակ շահեկան դիրքում եղել է հայկական կողմը, քանի որ Հայաստանի ուժեղ ու պատերազմով անցած նախագահը ի տարբերություն թշնամի պետության բռնապետի վստահ էր իրեն զգում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել