400262202Araratnews.am-ը գրում է.

Շեշտակի անկում է ապրել Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը: 2016թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 5 043 992,40 հազար ԱՄՆ դոլար, ինչը 34,30 տոկոսով  ցածր է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, հայտնում է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն:

Ադրբեջանի ներմուծումը տարեկան համեմատությամբ անկում է ապրել 23,85%-ով և կազմել 2 594 180,62 հազար դոլար: Իսկ ահա արտահանումը գահավիժել է մոտ կրկնակի, անկումը եղել է 42,63%` կազմելով 2 449 811,78 հազար դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել