ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին ու խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքների մասին։


Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ խախտումները քիչ կլինեն։ «Ես չեմ կարծում, որ վաղվանից խախտումներն ընդհանրապես բացառվելու են, բայց հուսով եմ, որ շատ ավելի հանդարտ կլինի, քան եղել է մինչ այսօր»,- ասել է նա։

 

ՀՀ Նախագահը նաև նշել է, որ եթե ադրբեջանցիները դրժեն խոստումները, այլ ելք չենք ունենա, քան համարժեք պատասխան տալը։ 


«Կյանքը ցույց կտա արդյունքները, որևէ մեկի փոխարեն իմ կողմից հավաստիացում անելը ճիշտ չէ։ Իրոք, իմ նպատակն է, որ խնդիրները լուծենք խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով։ Բայց եթե ադրբեջանցիները դրժեն իրենց խոստումները և խախտեն հրադադարի պայմանները, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք պատասխան տալը»,- ասել է Սերժ Սարգսյանը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել