Panorama.am-ը գրում է.
Զինադադար գոյություն չունի շարունակվում են կրակոցներն ու արկակոծումները, շարունակում ենք զոհեր ունենալ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
«Այդպես էլ չի լուծվում ԼՂՀ հիմնահարցը, դեռ մնում ենք կիսատ-պռատ վիճակում: 1992 թվականից մինչ այսօր ասում են՝ մենք արագ պետք է լուծենք հիմնահարցը, այդպես էլ չհասկացա ո՞րն էր արագը»,-ասաց Ալավերդյանը:
Նա նշեց, որ կիսում է այն փորձագետների կարծիքը, ովքեր գտնում էին, որ ապրիլի 2-4-ը լավագույն ժամանակն էր հստակեցնել և գոնե փորձել Մադրիդյան սկզբունքների ֆորմատից գոնե դուրս գալ՝ մասնակի կամ ամբողջովին. «Ոչ թե դուրս գալ բանակցություններից, քանի որ ցանկացած այսպիսի վիճակում բանակցությունները պետք է շարունակել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



