Տեղի ունեցան Եվրոպայի առաջնության հինգերորդ տուրի հանդիպումները, որում հաղթանակներ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը և Մանուել Պետրոսյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

Հինգ տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 5 շախմատիստներ, ովքեր վաստակել են 4,5-ական միավոր:

Մեր շախմատիստներից Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը վաստակել են 3,5-ական, իսկ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Արման Փաշիկյանը՝ 3-ական միավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել