Tert.am-ը գրում է.
«Եվրատեսիլ- 2016» երգի միջազգային մրցույթի արդյունքները վերանայելու պահանջով խնդրագիրը, որը հրապարակվել է Change.org կայքում, արդեն ավելի քան 40.000 ստորագրություն է հավաքել անհրաժեշտ 50.000-ից, գրում է Вести-ն։
Խնդրագրի հեղինակը Երևանի բնակիչ Արթուր Հովհաննիսյանն է, ում` մրցույթի կազմակերպիչներին ուղղված դիմումին աջակցել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Ավստրալիայի, Սերբիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և այլ երկրների բնակիչներ:
«Մենք հասկանում ենք, որ ժյուրիի և հեռուստալսարանի քվեարկությունը բարդ գործընթաց է, սակայն այս խնդրագիրը ստորագրածների թիվը ցույց է տալիս՝ որքան շատ մարդիկ են վստահ, որ այս տարի մրցույթի հաղթողը նա չէ, ով իսկապես պետք է հաղթեր»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ- 2016» մրցույթում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան` «1944» երգով: Համաձայն կանոնների՝ հաջորդ տարի մրցույթը կանցկացվի ուկրաինական քաղաքներից մեկում:
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է Իվետա Մուկուչյանը՝ 249 միավորով զբաղեցնելով 7-րդ տեղը։



