«Ինչպես հայտնի է analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը և նրա օգնական Վարդուհի Գիշյանը մայիսի 3-ից անազատության մեջ են և մեղադրվում են ՀՀ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու մեջ։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ Տիգրան Ուրիխանյանը և Անի Հովհաննիսյանը նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առաջին անգամ ցուցմունք են տվել։ Հովհաննիսյանն իր ցուցմունքում նշել Է, որ շորթման դեպք տեղի չի ունեցել, այլ իր և պատգամավորի միջև գործընկերային հարաբերություններ են եղել, որի շրջանակներում Էլ նա իրեն 300 հազար դրամ Է վճարել։ Փոխարենը Ուրիխանյանը պնդել Է այն ամենը, ինչ նա նշած Է եղել իր հաղորդման մեջ, այն Է, որ Անի Հովհաննիսյանն իրենից գումար Է պահանջել, որպեսզի իրենք վարկաբեկող նյութեր չհրապարակեն։ Քանի որ պատգամավորի և կայքի տնօրենի ցուցմունքները իրար հակասում են, ուստի վաղ թե ուշ իրավապահները ստիպված են լինելու կազմակերպել նրանց առերեսումը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։