1988 թվականին երբ Ազատության հրապարակում հազարավոր հայեր էին հավաքվել, Կարեն Դեմիրճյանը դուրս է գալիս ժողովրդի մեջ և հայտարարում, որ Մոսկվան հրահանգել է Ղարաբաղի հարցով հատուկ հանձնաժողով ստեղծել, բայց մարդկանց դա չի բավարարում ու նրանք անհապաղ պահանջում են Ղարաբաղը միացնել Հայաստանին: Երբ ժողովուրդը դժգոհում է, Դեմիրճյանը վրդովվածբացականչում է. «Ղարաբաղը հո՞ գրպանումս չէ, որ տամ»:
Ղարաբաղը իսկապես Դեմիճյանի գրպանու չէր, գիտե՞ք` ում գրպանում էր, նորից պատմական ակնարկով պարզաբանեմ`
Հանգստյան մի օր պաշտպանության նախարար Վազգեն Աարգսյանի մեքենան մոտենում է սահմանապահ զորամասերից մեկին։ Մեքենան վարում է քաղաքացիական հագուստով նախարարը։ Հերթապահ զինվորը ներկայանում է, ապա խնդրում սպասել, մինչ կզեկուցի հրամանատարին։
- Տղա ջան, դու ինձ չե՞ս ճանաչում,- հարցնում է նախարարը։
- ճանաչում եմ, պարոն նախարար, բայց հրամանատարն այդպես է կարգադրել, առանց իրեն տեղյակ պահելու զորամասի տարածք ոչ մեկին թույլ չտալ։
- Զեկուցիր, տղա ջան,- ասում է նախարարը, ու ժպիտը դեմքին, համբերատար սպասում։ Հրամանատարը ներկայանում է նախարարին, զեկուցում: Հետո նախարարը ասում է.
- Հերթապահ զինվորին կներկայացնես արձակուրդի, արժանի զինվոր է։
Հետո անկաշկանդ զրույց է սկսվում շարահրապարակում հավաքված զինվորների հետ։ Այդ օրերին հայոց բանակի զինվորների գոտու ճարմանդին գրված էր ՀԲ (հայկական բանակ)։ Նախարար Սարգսյանը դիմում է մի զինվորի.
- Գիտե՞ս, թե ի՞նչ են նշանակում այդ տառերը։
Զինվորը խրոխտ առաջ է գալիս ու բացում հապավումը..
- Պարոն նախարար, ՀԲ-ն նշանակում է՝ Հասնենք Բաքու։
Շարահրապարակով մեկ լսվում է Վ. Սարգսյանի բարձր ծիծաղը, գրկում է զինվորին:
Հենց այս տղերքի` կանոնագրքին հավատարին և խիզախ զինվորների մաշված համազգեսի գրպանում էր Ղարաբաղը: Ղարաբաղը այն սպաների գրպանում էր, ովքեր 2005 թվականին ադրբեջանցիների հանկարծակի հարձակման ժամանակ զինվորներին ետ են ուղարկում ու իրենք հակահարված տալիս թշնամուն: Ղարաբաղը Ավոյի, Կրպեյանի, Գորգիսյանի, Ազգալդյանի ու մյուս հերոսների գրպանում էր…
Ղարաբաղը նաև հասարակ մի զինվորի` Գեղամիկ… Հովհաննիսյան Գեղամ Վանիկի գրպանում էր, ում աճյունը ամփոփված է Եռաբլուրում, ամեն անգամ այցելության ժամանակ սևազգեստ մայրը շիրիմին դնում է 7 մեխակ, հենց 7, որովհետև 7-ը կենդանության նշան է: Նա ինչպես և Արցախյան գոյամարտի մյուս հերոսները կենդանի են, որովհետև նրանք էին ծնունդը այս բանակի: Նրանց անունը բարձր պիտի պահենք` Ազգային բանակը հզորացնելով, զինվորի ծառայությունը պատվաբեր ու անփորձանք դարձնելով: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ բանակում, եկեք բոլորս միահամուռ ու խելամտորեն պայքարենք այդ խնդիրների վերացման շուրջ ու մենք կարող ենք, եթե ուզենք:
Հարկ եղած դեպքում էլ հայ զինվորը կհասնի Բաքու: Ապագան հզոր բանակինն է, ապագան մե՛րն է:
Հեղինակ` էջի ադմին Gevorg Tosunyan
Լուսանկարը` Սարիբեկյանի



