Ժամանակակից գովազդն անընդհատ առաջարկում է «յուղն այրելու» սինթետիկ միջոցներ։ Սակայն մեծ մասամբ դրանք ամենեւին էլ չեն օգնում քաշը գցել, եւ, նաեւ բացասաբար են ազդում ինքազգացողության վրա։ Մինչդեռ, սլացիկ կազմվացք ունենալու համար կարելի է կարտոֆիլային դիետա փորձել, որը վաղուց կիրառում են «գետնախնձորի» երկրի՝ Հարավային Ամերիկայի հնդկացիները։

«Համարվում է, որ կարտոֆիլը միայն նպաստում է ճարպակալմանը, սակայն այն գրագետ օգտագործելու դեպքում կարելի է կարգավորել կազմվածքը։ Ահա մի քանի միջոց.

1. Լավ լվանալ 1,5 կգ խոշոր կարտոֆիլը, բաժանել 6 չափաբաժնի եւ եփել ջեռցում մինչեւ խրթխրթան կեղեւ առաջանալը։ Պետք է ուտել օրվա ընթացքում հավասարաչափ (ավելի լավ է տաք ու կեղեւով), առանց աղի, կարագի կամ բուսական յուղի եւ այլ համեմունքների։ Վրայից պետք է սովորական ջուր խմել։ Միաժամանակ այն խորհուրդ է տրվում խմել նաեւ առանձին, այնպես, որ օգտագործած հեղուկի քանակն օրվա ընթացքում 3 լիտրից ոչ պակաս լինի։

Այս դիետան պահելու դեպքում ցանկացած սպիրտային խմիչքն արգելված է։ Նման լիցքաթափման ռեժիմի տեւողությունը 3 օր է։ Այդ ընթացքում կարելի է մինչեւ 3 կգ քաշ կորցնել։

2. Լավ լվանալ 1,5 կգ կարտոֆիլը, եփել կեղեւով, բաժանել 4-6 չափաբաժնի։ Ուտել օրվա մեջ երկու անգամ առանց համեմունքի եւ աղի, իսկ իսկ մնացած անգամները կարելի է ավելացնել մի փոքր կարագ կամ ձիթապտղի յուղ։ Տեւողությունը՝ 1 շաբաթ։

3. Լավ լվանալ 1,5 կգ կարտոֆիլը, առանց մաքրելու եփել գոլորշու վրա։ Համեմել լիմոնի հյութով, մի քիչ ձիթապտղի կամ արեւածաղկի յուղով, ավելացնել մանր կտրտած մաղադանոս ու սխտոր։ Կարտոֆիլը կարելի է տրորել եւ տաք եռացրած ջրով պյուրե պատրաստել՝ մի փոքր կարագ ավելացնելով։ Ռեժիմի տեւողությունը՝ 4 օր։
Բացի քաշը զգալիորեն պակասեցնելուց, այսպիսի կարտոֆիլային դիետան լավ մաքրում է աղիները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել