Գերմանիան արդեն իրեն լիովին կարող է ապահովել էներգիայի նորացվող աղբյուրների օգնությամբ, հայտնել է Bloomberg գործակալությունը` հղումով Բեռլինի Agora Energiewende հետազոտական ինստիտուտի տվյալներին: Անցյալ կիրակի արևային և քամու էլեկտրակայաններում էներգիայի արտադրությունը հասել է առավելագույնի` հասնելով 45.5 գիգավատտի 45.8 գիգավատտ պահանջարկի դեպքում:
Ներքին շուկայի գերհագեցածության պատճառով էլեկտրաէներգիայի շուկայական գները անցել են բացասական արժեքների սահմանը և հասել են մինուս €50 Մվտ/ժամ-ի համար:
«Նմանատիպ դեպքերը ծայրաստիճան կարևոր են, քանի որ ինչ-որ մեկին վերջին հաշվով հարկ կլինի հեռանալ էներգիայի շուկայից` կապված շուկայի գերհագեցվածության հետ: Այժմ անհրաժեշտ է ներդրում անել հեռանկարի տեխնոլոգիաներում, որոնք կկարողանան պահպանել այն էներգիան, որը առաջարկի ավելցուկի պատճառով գնորդ չի գտել»,- նշել է New Energy Finance-ի վերլուծաբանը:



