RIA Novosti-ի փոխանցմամբ` Ուկրաինայի և Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները ստորագրել են ռազմական համագործակցության պլան: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամլո ծառայությունում:
Ավելի վաղ երկրները պայմանավորվել էին ռազմական համագործակցության ուժեղացման և թուրքական ԱԷԿ-երի անվտանգության հարցով խորհրդակցություններ անցկացնելու մասին:
«Հաշվի առնելով Սև ծովի ավազանում աշխարհաքաղաքական իրավիճակի կարևորությունը, շարունակվում է Թուրքիայի հետ ռազմական համագործակցության զարգացումը որպես Ուկրաինայի ռազմավարական գործընկեր: Վերջին ժամանակներում Անկարայի և Կիևի միջև համագործակցությունը լրացուցիչ կարևորություն է ստացել: Այսօր Ուկրաինայի և Թուրքիայի զինված ուժերի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության պլան»,- ասված է հաղորդագրությունում: