Life.panorma.am-ը գրում է.

Life.panorama.am-ը զրուցել է «Մայրիկների ակումբ» հաղորդաշարի հաղորդավարուհի Մերի Ներսիսյանի հետ, ով այս շրջանում վայելում է հղիության վերջին ամիսներն ու անհամբեր սպասում դստեր լույս աշխարհ գալուն:
Մերի, նոր կարգավիճակը Ձեզ շատ է սազում, Ձեր լուսանկարներից թվում է, թեբավականին թեթեւ եք տանում հղիությունը: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն ենզգացողությունները, չէ որ առաջին հղիությունից բավականին երկար ժամանակ է անցել:
- Հղիության 9 ամիսներն ինձ համար տոն են, տոն, որը վայելում եմ ամբողջ հոգով ու սրտով: Փառք Աստծո, առողջական խնդիրներ չունեմ, բայց կարծում եմ կարևորը վերաբերմունքն ու ապագա մայրիկի տրամադրվածությունն է: Ես վայելում եմ ամեն վայրկանն ու չնայած քիչ մնաց հրաշքիս ծնվելուն, միևնույն է, չեմ ցանկանում այս շրջանն ավարտվի:
Հղիության վերջին ամիսներն եք ապրում, հավանաբար սկսել եք նախապատրաստականաշխատանքները. արդեն իրականացրե՞լ եք ողջ անհրաժեշտ գնումները:
- Բալիկս լույս աշխարհ կգա հունիս ամսվա վերջում: Հղիության լուրն իմանալուց 2-3 ամիս հետո արդեն սկսեցի գնումներ կատարել. սա անբացատրելի հաճելի գործընթաց է: Մենք նախապես որոշեցինք, թե ինչ ոճում պետք է հագնվի կյանքի առաջին ամիսներին մեր աղջիկն ու գնումների փուլում առաջնորդվում ենք հենց դրանով: Արդեն գնումների 90 տոկոսն ավարտել ենք:

Փոքրիկների ծննդից առաջ թերեւս ամենաբարդ հարցերից մեկը անվան ընտրությունն է,կայացրե՞լ եք այդ բարդ ընտրությունը եւ ինչպե՞ս եք անվանելու նրան:
- Քանի որ շատ էինք ցանկանում աղջիկ ունենալ, մենք մինչև հղիությունն ամեն անգամ, երբ խոսում էինք անվան մասին, գալիս ու կանգնում էինք նույն տարբերակի վրա: Իմ աղջկա կարծիքն էլ ենք հաշվի առել, նա էլ շատ էր հավանում այդ տարբերակը: Մեր ապագա փոքրիկի անունը լինելու է Սառա:
Վստահ եմ՝ Ձեր աղջիկը եւս անհամբերությամբ կսպասի քույրիկի ծննդին, ճիշտ է՝ նաարդեն փոքր չէ, բայց երեխա է, ու գուցե լինեն խանդի դրսեւորումներ՝ հատկապես երկարտարիներ լինելով տան միակ երեխան: Ինչպիսի՞ն են նրա զգացողությունները
- Իմ աղջիկը հոգեպես շատ ներդաշնակ, զարգացած մարդուկ է, նա սիրված է, ինքնավստահ, չունի բարդույթներ, թերևս սա էր պատճառը, որ նա երազում էր քույր կամ եղբայր ունենալու մասին, աղոթում էր ամեն գիշեր, իսկ հղիությանս լուրն իմանալուց երջանկությունից ցատկոտում էր: Հիմա էլ անհամբեր սպասում է, երազում, պատկերացնում, երևակայում: Համոզված եմ՝ խնդիրներ հետո էլ չենք ունենալու:

Երկար ժամանակ է՝ թեմատիկ հաղորդման շրջանակներում դուք եք շատ մայրիկներինխորհուրդներ տալիս, մասնագետների միջոցով փոխանցում կարեւոր տեղեկություններ:Հիմա, երբ դուք կրկին պետք է մայրանաք, չկա՞ն արդյոք վախեր, անվստահություններկամ ստրեսային դրսեւորումներ, ինչպես հաճախ լինում է մայրիկիների մոտ:
- «Մայրիկների ակումբն», ինչ խոսք, օգնել է ինձ լինել ավելի տեղեկացված, ավելի բանիմաց: Իհարկե, քանի որ շատ ենք խոսում նաև հղիության ընթացքում հանդիպող խնդիրների, բարդությունների մասին, երբեմն մտահոգվում եմ, վախենում՝ կարծելով, որ դրանք ինձ էլ չեն շրջանցի, բայց իհարկե նման մտավախությունները շատ կարճ են տևում: Այդ ամենին զուգահեռ չեմ դադարում կարդալ ու կարդալ. կողքիս ունեմ նաև սրտացավ, բանիմաց գինեկոլոգ՝ Նորայր Ղուկասյանն, ով ամբողջ հղիությանս ընթացքում օգնել ու աջակցել է ինձ, ես վստահում եմ նրան ու ցանկացած հարցով դիմում ու հետևում նրա խորհուրդներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ