Tert.am-ը գրում է.

Business insider-ը ներկայացրել է առաջին արհեստական ինտելեկտով ռոբոտին, որը որպես փաստաբան կարող է աշխատել իրավաբանական ընկերությունում: 

ROSS անվանումն ստացած արհեստական ինտելեկտը կարող է հաշված վայրկյանների ընթացքում փնտրել և գտնել 13 տարվա հնության դատական ցանկացած գործ կամ դատավճիռ, ինչպես նաև հայտնել իր կարծիքը այս կամ այն վիճահարույց թեմայի շուրջ:

Ռոբոտ-փաստաբանի համահիմնադիր և ծրագրավորող  Էնդրյու Արուդայի խոսքով` ROSS-ն իրենից ներկայացնում է արհետսական ինտելեկտով համակարգչային ծրագիր:  Այն օգտագործում է IBM Watson ճանաչողական համակարգի գործառույթները մարդու և համակարգչի միջև կապ ստեղծելու, տվյալների ծավալուն բազայից տեղեկություններ առանձացնելու և դրանք մարտուցելու համար:

Ծրագրավորողների նպատակն է  ROSS-ին դարձնել նույնքան ինտուիտիվ և աջակցող, որքան կարող է լինել ցանկացած գրասենյակային  գործընկեր:

ROSS-ը այժմ Baker & Hostetler իրավաբանական գրասենյակի «աշխատակից» է  հանդիսանում: Որոշ այլ ընկերություններ ևս արտոնագիր են ստացել ROSS-ի ծառայություններից  օգտվելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել