1842 թվականին մի խումբ կաթոլիկ հոգևորականներ՝ քահանա Էդվարդ Սորինի ղեկավարությամբ, ԱՄՆ Ինդիանա նահանգում սկսում են կաթոլիկ համալսարանի կառուցում, որն անվանում են Աստվածամոր պատվին։
37 տարի անց հրդեհը ոչնչացնում է համալսարանի գլխավոր մասնաշենքը, փաստորեն՝ գրեթե ամբողջ համալսարանը։ Բայց Սորինն իրեն չի կորցնում ու այս ծանր կորուստը շուռ է տալիս, դարձնում ոգևորող մի իրադարձություն։ Հենց հրդեհի գիշերը նա ասում է. «Ես եկել եմ այստեղ երիտասարդ տարիքում՝ երազելով մի մեծ համալսարան սարքել ի պատիվ Աստվածամոր։ Բայց կառուցածս փոքր էր, և Նա ստիպված մոխրի վերածեց այն, որ ինձ հասկացնի դա։ Այնպես որ վաղվանից, հենց աղյուսները սառեն, մենք այն կվերակառուցենք՝ ավելի մեծ ու ավելի լավ, քան կար»։
Այո, կռուտիտ է, բայց շատ գեղեցիկ ու ոգևորող :)
Հ.Գ. Իհարկե, չի բացառվում, որ այս ամենի հետևում ինչ-որ մութ պատմություններ էլ կային, բայց դե...
Սկզբնաղբյուր. History of the University of Notre Dame