Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 19-ից արգելելու է Թուրքիայից Ռուսաստան սմբուկի ու դդմիկի ներկրումը: Այդ մասին հայտարարել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Յուլյա Շվաբաուսկենեն:
Նա մանրամասել է, որ մայիսի 19-ը մոտավոր և ոչ թե ստույգ ժամկետ է: Սրանից առաջ գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ կարող է ամբողջովին արգելվել Թուրքիայից ողջ բուսասանիտարական արտադրանքի ներկրումը:
Շվաբաուսկենեն պարզաբանել է, որ դեռ ընթացքի մեջ են կիտրոնի, թուրինջի և գյուղմթերքի մի շարք այլ տեսակների մատակարարումները: Տվյալ ոլորտում Թուրքիայի դեմ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցները ուժի մեջ են մտել 2016 թվականի հունվարի 1-ից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



