Հետեւեալն է։
Ես փող ունեմ (ասենք՝ փող եմ տպում), ու գալիս եմ, քեզ ասում՝ այ ախպեր ջան, արի էսպէս անենք, ես քեզ 100 դոլար փող եմ տալիս, մի տարով, դու դիր գործի մէջ, ինձ մի տարուց 120 տուր։ Համ ես գոհ կը մնամ, համ էլ դու։
Դու համաձայնւում ես, գնում ես չաչարւում, աշխատում, ես էլ ինձ համար ֆռֆռում եմ։ Մի տարի յետոյ օդից 20 դոլար աշխատում եմ։
Այսինքն՝ կան մարդիկ, ովքեր ձեւը գտել են մարդկանց ստրկացնելու, իրենց չարչարանքի հաշուին փող աշխատելու։
Իսկ ի՞նչ է նշանակում, երբ պետութիւնն է վարկ վերցնում։ Դառնում է, որ էդ պետութեան քաղաքացիներն են չարչարւում, փողը հետ քցում, տամ պետութեանը, որ սա էլ իրեն վարկ տուողների գրպանը լցնի։ Էսպէս դառնում է մի ամբողջ պետութիւնն է ճորտանում փող տուողի (տպողի) ձեռքին։
Էլ չասեմ այն շատ բարձր տոկոսների մասին, որ այսօր գործում են մեր վարկատուների մոտ։ Խայտառակութիւն է։
Արդիւնքն էլ այն տխուր լուրը, որ լսեցինք Արազափի գիւղից։